Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփն իրենք կորոշեն՝ որքան կտևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առաջնորդներն իրենք կորոշեն, թե որքան ժամանակ տրամադրել քննարկումներին։ Կտեսնենք՝ ինչպես կընթանա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ուշակովը հավելել է, որ զրույցը կարող է տևել նաև մեկ ժամից ավելի, թեև արձանագրությամբ նախատեսված է մեկ ժամ։
«Իհարկե, կարող է ավելի երկար տևել, ինչո՞ւ ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա քննարկումը։ Կարծում եմ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լիովին համաձայն է ինձ հետ։ Եթե քննարկումն այնքան հետաքրքրի երեք առաջնորդներին, որ տարվեն դրանով, նրանց, հավանաբար, կանգնեցնել հնարավոր չի լինի։ Ո՞վ կարող է նրանց կանգնեցնել։ Նույնիսկ արարողակարգի ծառայությունը չի կարողանա»,- ընդգծել է նա։
























































































