Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ բանակցությունները նախատեսվում է անցկացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի լիագումար նիստից հետո։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դուք՝ լրագրողներդ, երկկողմ հանդիպման մեկնարկին պետք է սպասեք լիագումար նիստի ավարտից հետո»,- նշել է Ուշակովը։




























