Armenian text to speach

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անհամբերությամբ սպասում է արդյունավետ զրույցի։ Նա հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի հասնել «շատ լավ արդյունքների»։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հիանալի հարաբերություններ ունի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ երկկողմ հանդիպման բաց հատվածում հայտարարություններով հանդես չի եկել։

Թրամփը իր հերթին Պուտինին իր ընկերն է անվանել և նշել, որ ուրախ է նրան տեսնելու համար։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Կիրիլ Դմիտրիևը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ԱՄՆ-ից հանդիպմանը մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։




Մամուլի Տեսություն

Լրահոս