Armenian text to speach

«ՏՈՏԱԼ ԲԱՐԴԱԿՆ ԷԼ ապացուցեցիք, որ տեղին եմ ասել…»․ Աննա Հակոբյանի օգնականը կրկին քննադատել է Սուրեն Պապիկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը հերթական գրառումն է արել՝ քննադատելով ՊՆ-ին և Սուրեն Պապիկյանին։
«ՍՈՒՏ ԽՈՍԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է
Փոխանակ ՀՀ պաշտպանության նախարարությունը ինձ, որպես ծնողի զանգահարի, պարզաբանի, բացատրի. արդարանում է …շատ վատ, անորակ ու անգրագետ հոդված եք գրել…Չէին ծանուցել…
ՍՏՈՒՄ ԵՔ…Իմ տղային չեն կանչել, տեսել ենք, որ մոռացել են, ինքն ինքնուրույն է գնացել երեեեեեեեկ՝ նոյեմբերի 17-ին, հետազոտությունների թղթերն է պահանջել, վատ են խոսել շաաաաատ, նույն ծանուցումը տվել են երրորդ անգամ…2 նարկոզի համար դեռ պատասխան չեք տվել, երրորդին եք ուղարկում?????
Նույն օրն էլ (նոյեմբերի 17-ին) լայվով պատմել եմ(ուշադիր և մանրամասն լսեք)…
…Հարգել Պրն Սուրեն Պապիկյան, էսպես չեն պատասխանում ծնողին: ՏՈՏԱԼ ԲԱՐԴԱԿՆ ԷԼ ապացուցեցիք, որ տեղին եմ ասել…
Սիրելի Պրն Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ արձագանքեք և այս՝ ԵՐԿՐԻ ԳՈՅԻ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ հարցին լուծում տվեք. եթե ՊՆ մամուլն է էսպիսի սուտ ու տգետ հոդվածով արձագանքում ծնողին … էն էլ ֆբ ստատուսով…Ասել է թե, հարցին լուծում տալու փոխարեն ձեռնոց է ինձ նետում…Ապա, ինձ մնում է ընդունել մարտահրավերն ու շարունակել խաղը…
Իմ որդու և հազարավոր որդիների կյանքերի հետ խաղ անելը լավ միտք չէր…
Պատրաստ եմ ցանկացած ձևաչափով Պրն Պապիկյանի հետ դեմ առ դեմ քննարկման, բայց միայն ուղիղ եթերով, և առանց մոնտաժի…
Հ.Գ.
ԿԱՆԽԵՄ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՍԵՄ, որ պետականամետ եմ, իշխանամետ եմ, Վարչապետի և նրա թիմի գաղափարակիցն եմ, իմ ընկերների 50% և ավելը քպ կուսակցության անդամ են, և …Սա իմ երկիրն է, իմ որդին է, իմ երկրի բանակն է, և ես պահանջում եմ…»։



Մամուլի Տեսություն

Լրահոս