Կրեմլը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ նոյեմբերի 19-ին Շենժենում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության տեքստը։
Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, երեք առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել «Ցիլին Շանժուան» նստավայրում և տևել մոտ մեկուկես ժամ։ Բանակցությունների ավարտից հետո առաջնորդները բանավոր հայտարարություններով հանդես չեն եկել։
Հրապարակված հռչակագրում նշված է․
- Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները հայտնել են ՄԱԿ-ը բարեփոխելու իրենց հանձնառությունը՝ այն ավելի արդյունավետորեն արձագանքելու գլոբալ մարտահրավերներին և կատարելու միջազգային խաղաղության և անվտանգության իր հիմնարար առաքելությունը։
- Երեք երկրները նախատեսում են ավելացնել վերամշակված նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումը՝ բոլոր երկրների օգտին։ Նրանք վերահաստատել են կայուն էներգամատակարարման կարևորությունը։
- Երեք պետությունների ղեկավարներն ընդգծել են պետությունների միջև համաձայնության սկզբունքի և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության հարգման հիմնարար կարևորությունը և համաձայնել, որ Միջազգային քրեական դատարանը և այլ նմանատիպ մարմինները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
- Երեք պետությունների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմը չի կարող հաղթվել և երբեք չպետք է մղվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածումը կանխելու վերաբերյալ։
Նշենք, որ սա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների առաջին եռակողմ հանդիպումն էր։
Անի Վարդանյան






















