Armenian text to speach

«Աստված, պաշտպանիր մեզ նման ընկերներից»․ Լեհաստանի վարչապետը Թրամփի «ընկերոջ» խոսքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «ընկերներ» է անվանել։

Տուսկը X սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է Թրամփի խոսքերին՝ գրելով. «Աստված, պաշտպանիր մեզ նման ընկերներից»։

Հինգշաբթի օրը Լեհաստանի վարչապետը գտնվում է Բեռլինում, որտեղ մասնակցում է այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Այն միավորում է Ուկրաինայի առանցքային դաշնակիցներին։

Հանդիպմանը մասնակցում են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս