Armenian text to speach

ԵՄ-ն նախատեսում է 2027-ին Ուկրաինային ևս 45 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրահանձնաժողովը հաստատել է օրենսդրական առաջարկների փաթեթ, որով նախատեսվում է 2027 թվականին Ուկրաինային տրամադրել մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն։

Փաթեթը ներառում է մինչև 25 միլիարդ եվրո ռազմական օգնություն և 20 միլիարդ եվրո՝ որպես բյուջետային աջակցություն։ Վերջինս պայմանավորված կլինի Ուկրաինայում բարեփոխումների իրականացմամբ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ուղղություններով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ այդ գումարը կծածկի Ուկրաինայի՝ 2027 թվականի ֆինանսական կարիքների երկու երրորդը։ Վարկը կֆինանսավորվի կապիտալի շուկաներից փոխառությունների միջոցով, իսկ Ուկրաինան հիմնական գումարը կվերադարձնի միայն Ռուսաստանից փոխհատուցում ստանալուց հետո։

Առաջարկները դեռ պետք է հաստատվեն ԵՄ անդամ պետությունների կողմից։




Մամուլի Տեսություն

Լրահոս