Armenian text to speach

ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2027 թ. ապրիլի 26-ից մայիսի 2-ը սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների պատշաճ կազմակերպման և իրականացման ապահովմամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը միջազգային նշանակության խոշոր մարզական միջոցառում է, որի անցկացումը ՀՀ-ում կարևոր նշանակություն ունի երկրի միջազգային մարզական հեղինակության բարձրացման, սպորտային ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես միջազգային մարզական միջոցառումներ կազմակերպելու կարողություն ունեցող երկրի դիրքավորման տեսանկյունից։ Առաջնությանը ակնկալվում է նախնական շուրջ 500 մարզիկների մասնակցություն, բացի այդ նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն:

Առաջնության անցկացումը իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում ՀՀ էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր: Միևնույն ժամանակ այն կնպաստի մարզամշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսության համընթաց զարգացմանը:




Մամուլի Տեսություն

Լրահոս