ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Ազգային ժողովում կընդունեն Հունաստանի Հանրապետության խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահի՝ նոյեմբերի 19-ին հրապարակված կարգադրությունից, հունական պատվիրակությունը Հայաստան կժամանի 2026 թվականի նոյեմբերի 22-26-ը։
Կարգադրության համաձայն՝ պատվիրակությանը կընդունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ Պատվիրակության ընդունելության կազմակերպումը հանձնարարվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին։
Հատկանշական է, որ հունական պատվիրակության ընդունելության հետ կապված ներկայացուցչական ծախսերը կատարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։
Անի Վարդանյան
























































































