ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞ւ է ոստիկանությունը միայն ԲՀԿ-ականների շրջանում թմրամոլների հայտնաբերում. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ի սեր Աստծո, ազատե՛ք ինձ նման բաներից: Ես չպիտի մտածեմ, թե մարդը որ կուսակցությունից ա, կամ աչքերն ինչ գույնի են: Մեծ հաշվով ես թքած ունեմ` ինչ կուսակցությունից են, ինչ կոստյում են հագնում եւ ինչ խավից են, որովհետեւ ես անձերի հետեւից չեմ գնում, ես գնում եմ երեւույթի հետեւից, իսկ էդ երեւույթն օրենքով արգելված է: Ես ինչ-որ մեկի գրպանն ինչ-որ բան գցելով կամ նրա վրա զենք ու չգիտեմ ինչ դնելով բռնող, դատող չեմ: Ես ժամանակին դրա համար եմ դուրս եկել ոստիկանության համակարգից, դրա մասին բոլորը գիտեն: Իսկ ովքեր էլ խոսում են, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, որ իրենք կույս են, բայց իրենց պոռնկության մեջ են մեղադրում, սխալվում են: Դուք կույս երբեք չեք եղել, պարոնա՛յք պոռնիկներ, երբեք չեք էլ լինելու: Եւ մի՛ ասեք, որ ձեզ պարտադրում ենք»:




Լրահոս