ՀՈԳՆԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 օր մտածելուց հետո «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, Հրազդանի առաջին քաղաքապետ Սասուն Միքայելյանը որոշեց իր թեկնածությունն առաջադրել Հրազդանում փետրվարի 12-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում:
Ինչո՞ւ համաձայնեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը: «Ժողովուրդ»-ի հարցին Միքայելյանը պատասխանեց. «Ժողով ենք արել, որի ժամանակ մարդիկ ասացին, որ ամեն ինչ ծախել են` հողերը, ծանր վիճակ է: Ժողովուրդը պնդեց, որ ես իմ թեկնածությունը պետք է դնեմ, ես էլ երեք օր ժամանակ խնդրեցի, այդ ընթացքում դուրս եկա, փողոցով քայլեցի, ժողովրդի հետ խոսեցի: Մարդիկ ասում էին` արի՛, մեզի փրկի՛, ես էլ որոշումս կայացրեցի»: Բայց չէ՞ որ Դուք պատգամավոր եք եղել, ինչո՞ւ եք հիմա ցանկանում քաղաքապետ դառնալ: «Անպայման չէ, որ անընդհատ պատգամավոր ընտրվեմ»,-պատասխանեց նա: Ըստ Միքայելյանի` իր հիմնական նպատակը երկրում արդար ընտրությունների կայացումն է. «Ես ամեն ինչի պատրաստ եմ դիմակայել` հանուն արդար ընտրության»:




Լրահոս