ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյուղացու մոտ վստահությունը վերականգնեցինք»:

Սերգո Կարապետյան armlur.am

Ահա՜, նախարարն Աստծուն ապավինելուց հետո էլ սկսել է խոսել բնության անունից… Ճիշտ է, Սերգո Կարապետյանն ամբողջ տարվա ընթացքում հայտարարեց, թե շատ է ուզում, որպեսզի հայրենի գյուղատնտեսությունը վերելք ապրի, բայց ինչ էլ որ ստացվեց, բնության բարեհաճության արդյունքում տեղի ունեցավ: Այնպես որ անհասկանալի է, թե գյուղնախարարը գյուղացու վստահությունն ինչի հանդեպ է վերականգնել: Եթե խոսքը կառավարության հանդեպ տածած վերաբերմունքի մասին է, ապա թերահավատ ենք, եթե նախարարի հարազատ կուսակցության` ՕԵԿ-ի հանդեպ, դարձյալ այդպես չէ: Մնում է կռահել, թե ում հանդեպ է վստահությունը վերականգնվել, որ մենք տեղյակ չենք:




Լրահոս