ՌԵՓԵՐ-ԴԵՐԱՍԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար կհիշեք «Հ.Ա.Յ.Ք.» խմբին, որը մի քանի երգ թողարկելուց հետո դադարեցրեց իր գործունեությունը: Խմբի անդամներից միայն Սյուզին սկսեց ծավալել ակտիվ գործունեություն, իսկ տղաները երկար ժամանակ լռում էին: Բայց… Նոր տարվա շեմին խմբի հիմնադիրներից մեկը` Նարեկը, տարիների լռությունից հետո ներկայացրեց իր նոր ձայնասկավառակը` «Հայաֆիկացում», որտեղ ներկայացրել է 20 երգ: CD-ում կան նաեւ դուետներ Հ.Տ. Հայկոյի, Գրիշա Աղախանյանի, Սուպեր Սաքոյի, Սոնե Սիլվերի, Մայրանուշի, A. Chilla-ի հետ: Նարեկի խոսքերով` ինքը փորձել է անդրադառնալ տարբեր թեմաների, որ լսողին հաճելի լինի: Նա հիմա նկարահանվում է նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» սերիալում:




Լրահոս