Նորք-Մարաշի ավտոտնակներից մեկում այրվել է միանգամից 3 շքեղ ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 23.38-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի թիվ 228 տանը հարակից ավտոտնակում։ Armlur.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը: Ժամը 00.07-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.33-ին, մարվել՝ 00.47-ին: Ն. Մնացականյանին պատկանող տանը կից ավտոտնակում այրվել են “”Տոյոտա Կորոլա”” մակնիշի 600 ՕՍ 06, “”Տոյոտա Պրադո”” մակնիշի 60 ՕԼ 006 և “”Պորշ Կայեն”” մակնիշի 60 ՈՍ 006 պետհամարանիշի ավտոմեքենաները:




Լրահոս