Ջեյմս Ուորլիքը կաշառվել է. Ազիզ Թամոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի  հայտարարությունը վրդովեցրել է Աշխարհի ժողովուրդների  հոգևոր միասնության միջազգային  ակադեմիայի  ակադեմիկոս, ազգային կրկնակի հերոս, Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանին: Նրա կարծիքով   Արցախը պատկանում է  հայ ժողովրդին: Պարզ է, որ  այդ մարդը կաշառվել է  Ադրբեջանի  ղեկավարության համար նման հայտարարություն անելու համար: 

Ազիզ Թամոյանի խոսքով`  Ուորլիքը ստոր հայտարարություն է արել.« ԽՍՀՄ-ի փլուզումից  հետո  անկախացան մի շարք հանրապետություններ, այդ թվում նաև Արցախը: Հիմա ինչ են ուզում էդ ժողովրդից, չեմ հասկանում: Հիմա էդ հայտարարությամբ ինչ են ուզում ասել»:

Պրն Թամոյանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմին մասնակցել է նաև 500 եզդի: Ու եթե Աստված մի արասցե, նորից կռիվ լինի, եզդիները հայ ժողովրդի հետ միասին կգնան մարտի դաշտ:

«Կարծում եմ, իմ այս հայտարարությանը կմիանա նաև աշխարհի առաջադեմ մարդկությունը, կկշտամբեն  Ուորլիքին`ասելով, որ նման հայտարարություն ճիշտ չէ: Չէ որ քաղաքացիական հասարակարգ կա,  դեմոկրատիա,  հիմա թող թողեն Արցախի ժողովուրդն ապրի, ի՞նչ են ուզում»,- եզրափակեց Թամոյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս