Միկոյանի հուշարձանի տեղադրման հարցը Մշակույթի նախարարության իրավասությունից դուրս հարց է:
«Ինձ էտ հարցը մի՛ տվեք, որովհետև քաղաքապետարանը որոշում կայացրել է», – այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Միկոյանի արձանի տեղադրման շուրջ ստեղծված աղմուկին՝ այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հավելելով, որ այս հարցը պետք է գիտնականները կշռադատեն:
«Հայաստանի գործիչների մասին ինչ-որ բան ասելուց մի քիչ եկե՛ք մտածենք, թե ինչ ազդեցություն դա կարող է ունենալ, ասենք, միջազգային ասպարեզում: Դրա համար մի քիչ զո՛ւսպ եղեք, մի քիչ խորամանկ եղե՛ք: Եկե՛ք սուս-փուս քննարկենք, կշռադատենք և որոշումները կայացնենք: Այստեղ պատմաբաններն էլ պետք է իրենց խոսքն ասեն, և դա չպետք է լինի ինքնաբուխ քննարկումների արդյունք», – նշեց նա: