Չավուշօղլին հեռանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, հունվարի 3-ին լրացել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Թուրքիայի իշխող “”Արդարություն և զարգացում”” կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Մևլութ Չավուշօղլուի երկամյա պաշտոնավարման ժամկետը։ Այժմ նա պատրաստվում է Վենետիկյան հանձնաժողովի աշխատանքներին։ “”Թուրքիայի ձայն”” ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն ամփոփել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում իր գործունեությունը. “”Մենք Եվրոպայում պայքար ենք սկսել ռասիզմի ու այլատյացության դեմ, քանի որ մեզ համար առաջնահերթ էր համարվում հենց այդ սպառնալիքի դեմ պայքարը, ինչը չի կարելի թերագնահատել։ Բացի այդ, մենք աշխատանքներ ենք տարել և շարունակում ենք տանել միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման ուղղությամբ””։  Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Չավուշօղլուին փոխարինելու է ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնը։ Վերջինիս թեկնածությունը հաստատվել էր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի փակ քվեարկության ժամանակ։ Մինյոնի պաշտոնավարությունը կավարտվի 2014 թվականին։




Լրահոս