Apple ընկերությունը մոտ է Beats բրենդի աուդիոտեխնիկա արտադրող Beats Electronics ընկերությունը գնելուն: Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, խոսքը գնում է 3,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մասին:
Կողմերը շարունակում են բանակցությունները: Գործարքի մասին կարող է հայտարարվել մյուս շաբաթ: Գնելով Beats-ը, i-սարքեր արտադրողը իր տնօրինության տակ կունենա ականջակալների, ինչպես նաև հունվարին սկիզբ առած Beats Music «հոսքային» երաժշտական սերվիսի բիզնեսը և արտադրական տեխնոլոգիան:
Apple-ը պարբերաբար գնում է ոչ մեծ ընկերություններ, սակայն հազվադեպ է նրանց դիմաց մի քանի հարյուր միլիոն դոլարից ավել վճարում:
Ընկերությունն աշխատում է խուսափել թանկարժեք գործարքներից, որոնք կարող են գերազանցել միլիարդ դոլարը:
Այդուհանդերձ, փետրվարին Apple – ի գխավոր տնօրեն Տիմ Քուկը հայտնել է The Wall Street Journal-ին, որ իր ընկերությունը բաց է խոշոր ձեռքբերումների համար: