
Առաջիկա օրերին ակտիվիստ, Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է անցկացնելու ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի բնակարանների դիմաց:
«Ես ուղղակի հաշվետվություն են պահանջում իրենց գործունեության մասին: Սոցիալական տարբեր շերտեր կան, որոնք տարբեր խնդիրներ ունեն: Ուզում եմ իմանալ` իրենք դրանով զբաղվում են, թե ոչ»,- ասաց Գասպարին:
Ակտիվիստն ասաց, որ առաջիկայում իր ֆեյսբուքյան էջում ակցիայի մասին կտեղեկացնի: «Ես կարծում եմ` հաշվետվություն ներկայացնելը նվազագույն բանն է, որը կարող է անել»,- եզրափակեց ակտիվիստը:
Հիշեցնենք, որ ակտիվիստը բողոքի ակցիա էր կազմակերպել նաև ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց: