
Հունիսի 8-ին Ջերմուկում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Թեկնածուներն այս պահին երեքն են:
Թեկնածուներից մեկը «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ ավագ տեխ. հսկիչ, անկուսակցական Ազատ Հովակիմյանն է, մյուսը՝ «Ջերմուկ» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը:
Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը սպասվող ընտրություններում: Նա առաջադրվել է հենց ՀՀԿ-ի կողմից, իսկ մյուս թեկնածուներն ինքնաառաջադրված են: