Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում մայիսի 9-ին տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է դաշնայնացման 20 կողմնակից, 4-ը գերի են վերցվել: Զոհվել է նաև ներքին գործերի վարչության մեկ աշխատակից:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Բախումների ժամանակ հրկիզվել է քաղաքի ՆԳ վարչության շենքը, որն ամբողջովին այրվել է: Շենքում գտնվող ոստիկանները կրակից փրկվելու համար ստիպված են եղել դուրս թռչել պատուհաններից: Մոսկովյան Առաջին ալիքը հաղորդել էր, որ միլիցիան հրաժարվել է ենթարկվել Կիևի իշխանություններին, և շենքի վրա հրետանային կրակ են բացել: