Նրանք դարձել են հանցագործ, որովհետև մեր երկիրը շուռ տված է. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական համագումարի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Այս հանցավոր կազմակերպության դեմ շատ լուրջ պայքար է գնացել, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բերման են ենթարկվել մարդիկ, ձերբակալել են, մարդկանց են բանտերում նստացրել, և  այս հանցավոր կազմակերպության դեմ պայքարը շարունակվում է, ես խոսում եմ ՀԱԿ երիտասարդ թևի մասին»,- նշեց Զուրաբյանը:

Նա թվարկեց նաև այդ կազմակերպության խռովարարների անունները՝ Տիգրան Առաքելյան,  Արեգ, Սերգեյ Գասպարյան, Թաթուլ Սարոյան…

«Այս լուսավորյալ անձինք ինչպե՞ս կարող են դառնալ հանցագործ իրենց սեփական երկրում: Նրանք դարձել են հանցագործ, որովհետև մեր երկիրը շուռ տված  է, ու մեր երկիրը կառավարում են ավազակներ: Ավազակներն են ստանում բոլոր պաշտոնները, իսկ լուսավորյալ ու սկզբունքային երիտասարդները հայտնվում են բանտերում կամ հետապնդվում պետության կողմից:

Հասկանալի  է դառնում մեր պայքարի հետագա բանալին: Ուրեմն պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ», – իր ելույթն այսպես եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: 




Լրահոս