
WTA-ն ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային ճանաչել է ապրիլ ամսվա լավագուն թենիսիտուհի: Վերջինս հաղթեց Շտուտգարտի մրցաշարում:
Կանանց թենիսի ծագող աստղ ճանաչվել է խորվաթ Դոննա Վեկիչը, ով հաղթանակ տոնեց Կուալա-Լումպուրի մրցաշարում:
Լավագույն հարվածը կատարել է կանադուհի Էժենի Բուշարը: