Երկիր. ԲՀԿ շտաբը կղեկավարի քաղաքաշինության նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ երեկ հայտնի է դարձել, որ “”Բարգավաճ Հայաստանի”” շտաբն, ամենայն հավանականությամբ, կղեկավարի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, որն անցած ընտրություններին եւս ղեկավարել է այդ կուսակցության շտաբը: 2007թ. ընտրությունների ժամանակ Վարդանյանի աշխատանքն, ըստ էության, ԲՀԿ-ում հավանել են եւ նրա փոխարեն ավելի հարմար թեկնածու չեն տեսնում: Ի դեպ, ինչպես այլ կուսակցություններում, այնպես էլ ԲՀԿ-ում, կոնկրետ մարզերում աշխատանքը համակարգողներ ևս կնշանակվեն, բայց, սա, իհարկե, կլինի ներքին որոշում””,- գրում է “”Երկիր””-ը:




Լրահոս