Հրապարակ. ԱԺ նախագահը խոնարհվել է վարչապետի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ Աժ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի յուրաքանչյուր քայլ նրա գործընկեր պատգամավորները հետեւում են ամենայն ուշադրությամբ եւ համապատասխան մեկնաբանություններ անում: “”Դեկտեմբերի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ընդունելությունների տանը նախաամանորյա ընդունելություն է կազմակերպել իշխանական էլիտայի ներկայացուցիչների համար: Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռանալիս է եղել Ընդունելությունների տնից, նրան մինչեւ ավտոմեքենան ուղեկցել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Եվ սա էլ դեռ բավական չէ, երբ Սարգսյանը նստել է մեքենան, Նիկոյանը կռացել եւ գլուխը վարչապետի սրահ մտցնելով` շարունակել է խոսել նրա հետ: Պատգամավորներն ասում են, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա թերեւս եզակի դեպքն է, երբ ԱԺ ղեկավարն իրենց այս աստիճան ստորադասում է կառավարության ղեկավարի մոտ: Բայց սա ամենեւին էլ պատահական չէ. Նիկոյանը, չունենալով հասարակական հենարան եւ զրկված լինելով ներկուսակցական աջակցությունից, քաղաքականության մեջ իր գոյության շարունակականության ապահովման երաշխավորը համարում է բացառապես Տիգրան Սարգսյանին: Այլ կերպ ասած` Նիկոյանը հույս ունի, որ հաջորդ խորհրդարանում ինքը կարող է հայտնվել Տիգրան Սարգսյանին տրվելիք քվոտայի շրջանակներում””,- գրում է “””Հրապարակ””-ը:  




Լրահոս