Վեյկ ան Զեե. Լեվոն Արոնյանը հաղթում է եվ միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեյկ ան Զեեում ընթացող Tata Steel շախմատային փառատոնի A մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու նակամուրային և վաստակած 2 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Արոնյանից 58 քայլ պահանջվեց մրցակցին հաղթելու համար: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը պարտության էր մատնել ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին:2-րդ տուրից հետո արոնյանից 0.5-ական միավորով ետ են մնում նորվեգացի Մագնուս Կարլսենը, հնդիկ Անիշ Գիրին և իտալացի Ֆաբիանո Կարաունան:




Լրահոս