
Մայիսի 10-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության – Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող ավտոմեքենայի խցիկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: