Այսօրվանից գործարկվում են տեսախցիկները եվ արագաչափ սարքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը այսօրվանից գործարկվում են: Տեսախցիկները տեղակայված են.Աբովյան-Կորյուն,Կոմիտաս-Վաղարշյան,Բաղրամյան-Մոսկովյան,Բաղրամյան-Պռոշյան,Մաշտոց-Թումանյան,Մաշտոց-Ամիրյան,Խանջյան-Տիգրան Մեծ,Խանջյան-Սայաթ Նովա,Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:Արագաչափ սարքերը տեղակայված են.Իսակովի,Արշակունյաց,Մյասնիկյան,Թբիլիսյան,Աթենքի,Բագրատունյաց,Սար    ալանջի ,Աճառյան,Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):Կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:




Լրահոս