Իրար են բախվել օպել մեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 02.30-ի սահմաններում, Սևան քաղաքի բնակիչ 28-ամյա Մհեր Մալխասյանը, վարելով “Օպել վեկտրա-B” մակնիշի 27 ՍՍ 523 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ–ին բախվել է Ծաղկաձոր քաղաքի բնակիչ 25-ամյա Մեսրոպ Գևորգյանի վարած “Օպել վեկտրա-A” մակնիշի 08 ՍՏ 492 համարանիշի ավտոմեքենային։Վթարի հետևանքով Մ. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տուգանային հրապարակ։Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Մ.Մալխասյանը Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանի ազգականն է:




Լրահոս