26-ամյա զինծառայողի դին հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:

***

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ և ըստ նախնական վարկածի ընկել է գետը:

Դեպքի վայր էր մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները զինվորականների հետ համատեղ սկսել էին որոնողական աշխատանքները Արփա գետի երկայնքով՝ ընկնելու հավանական վայրից մինչ Նախիջևանի հետ սահմանի հատվածը (մոտ 600 մ):




Լրահոս