Արցախում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին՝ ժամը 13:49-ին, Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ. ծնված Հրանտ Առաքելյանը:

Ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»: Պատահարի մանրամասները ճշտվում են:




Լրահոս