«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը դարձել է Անգլիայի 2013/14 մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Ուրուգվայցի հարձակվողին հաջողվել է աչքի ընկնել 31 անգամ՝ անցկացված 33 խաղերում:
Հաղթանակը լավագույն ռմբարկուների մրցավազքում նրան տրվել է մեծ առավելությամբ: Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղը զբաղեցրած Դանիել Ստարրիջը 22 անգամ է դարձել գոլի հեղինակ, իսկ «Մանչեստեր սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն 20 գոլով երրորդն է: