
Մայիսի 11-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբասիա փողոցում` «Եռաբլուր» պանթեոնի հարևանությամբ գտնվող «Էլլա» գիշերային ակումբում օձ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնոց տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: