Կբարելավվի Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Արցախի Հանրապետության Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ  Բակո Սահակյանը հունվարի 16-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման բարելավման աշխատանքների ընթացքին:Ըստ ԼՂՀ նախագահան գրասենյակի մամուլի ծառայության՝ Բակո Սահակյանըն ընդգծել է, որ ջրային համակարգը և նրա բարելավումը հանրապետության սոցիալ-տնտեսական առանցքային ուղղություններից է և այստեղ առանձնակի նշանակություն ունի Ստեփանակերտի ջրամատակարարման բարելավումը:ԼՂՀ նախագահը նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու ուղղությամբ:Միևնույն ժամանակ Բակո Սահակյանն ասել է, որ Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրով իրականացված աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել մի շարք թերություններ և բացթողումներ:Նա շեշտել է, որ նման աշխատաոճն ու վերաբերմունքը բացարձակապես անթույլատրելի են և նույնիսկ վտանգ են ստեղծում ջրամատակարարման համակարգի անխափան և արդյունավետ աշխատանքի համար: Բակո Սահակյանը կառավարությանը և շահագրգիռ մարմիններին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնել առկա բոլոր թերությունները` ուժեղացնելով հսկողությունը, և լայնորեն լուսաբանելով իրականացվող աշխատանքները լրատվամիջոնրի միջոցով:Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: 




Լրահոս