Մարիուպոլի ոստիկանապետ Վալերի Անդրուշչուկը կախված է հայտնաբերվել տեղական օդանավակայանից ոչ հեռու: Ամենայն հավանականությամբ, նրան սպանել են. Интерфакс-ին հայտնել է Լուգանսկի մարզի «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալեքսեյ Չմիլենկոն:
Նա վստահ չէ՝ արդյոք խոսքը սպանության թե ինքնասպանության մասին է:
Ոստիկանապետը մայիսի 9-ին կրակ էր բացել սեփական ենթակաների վրա, որոնք հրաժարվել էին Հաղթանակի օրվա կապակցությամբ հավաքված քաղաքացիների վրա կրակել:
Կարելի է ենթադրել, որ նրան կախել են տեղի բնակիչները՝ վրեժխնդիր լինելով ոստիկանապետի արարքի համար, կամ էլ, որ նա ինքն է կյանքին վերջ տվել՝ չդիմանալով հոգեկան ապրումներին: Տեղական լրատվամիջոցները, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, պնդում են, որ Անդրուշչուկը սպանվել է:
Մայիսի 9-ի դեպքերից հետո Անդրուշչուկն առևվանգվել էր աշխարհազորայինների կողմից և մինչև դիակի հայտնաբերելը նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր: