Դավիթ Խաչատրյանի վերջին հաղթանակը` Հայաստանի դրոշի ներքո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Յարոսլավլում տեղի է ունեցել «Рождение героев» մրցաերեկոն, որին մասնակցում էին մարզիկներ աշխարհի 10 երկրներից: Հայաստանից մասնակցում էր մարզիկ Դավիթ Խաչատրյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք օրերս, Դավիթի թուրք մրցակիցը հրաժարվել էր մենամարտից` Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի առկայության պատճառով:

Սակայն երեկ երեկոյան Դավիթն, այնուամենայնիվ, անցկացրեց մենամարտ ռուս Օլեգ Աֆանասևի հետ, ում հաղթեց տեխնիկական նոկաուտով: Հիշեցնենք, որ ռուս մարզիկն ինքն էր ձեռնոց նետել Դավիթին:

Նշենք, որ սա, ցավոք Դավիթ Խաչատրյանի վերջին հաղթանակն էր Հայաստանի դրոշի ներքո: Նա այսուհետ հանդես կգա Ռուսաստանի դրոշի ներքո:

«ArmFighting» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը համացանցում հրապարակել էր մենամարտի տեսանյութը:




Լրահոս