![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/17//16383.jpg)
armlur.am -ը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից: Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ վարչապետի մեկ այլ որոշմամբ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։