Նիգերիայի իշխանություններին հայտնի է 200 առևանգված աղջիկների գտնվելու վայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիգերիայի Բոռնո նահանգի նահանգապետ Կաշիմ Շետիմային հայտնի է, թե որտեղ են գտնվում ապրիլին «Բոկո Հարամ» խմբավորման կողմից առևանգված 200 դպրոցահասակ աղջիկները, հայտնել է BBC-ն:

Պաշտոնյան չի նշել նրանց գտնվելու վայրը, միայն ասել է, որ տեղեկատվությունը փոխանցել է զինվորականներին: Շետիման նշել է, որ կասկածում է, թե աղջիկները կարող էին Չադ կամ Կամերուն տեղափոխված լինել:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր հատուկ գագաթաժողով անցկացնել «Բոկո Հարամի» դեմ միջոցների քննարկման նպատակով: Սպասվում է, որ գագաթաժողովին կմասնակցեն Չադի, Կամերունի, Նիգերիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Եվրամիության ներկայացուցիչներ:

Մինչդեռ Նիգերիայի նախագահը հայտարարել է, որ առևանգված աղջիկներին փնտրելու նպատակով երկիր է ժամանելու հակաահաբեկչական խումբ Իսրայելից:




Լրահոս