Խարդախության, կողոպուտի եվ խուլիգանության մեղադրանքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 16-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները  Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. հունիսի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:Հունվարի 16-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության ծառայողները Սևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել Սևան քաղաքի 35-ամյա մի բնակչի, որը 2010 թ. հոկտեմբերի 4-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր  կողոպուտի մեղադրանքով:Հունվարի 16-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության  ծառայողները  Պտղավան գյուղից բերման են  ենթարկել Այրում քաղաքի 52-ամյա մի բնակչի, որը 2010 թ. հունիսի 3-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:Հունվարի 16-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները բերման են  ենթարկել 28-ամյա մի երիտասարդի, որը 2002 թ. մարտի 23-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:




Լրահոս