Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Օտտավայի քաղաքապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը քաղաքավարական այցերի շրջանակում հանդիպել է Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսընի հետ: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-կանադական քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները:Քաղաքապետը, իր հերթին, տեղեկություններ է հաղորդել քաղաքապետարանի գործունեության, հատկապես մշակույթի ոլորտում իրականացվող միջոցառումների, դրանց շրջանակում երիտասարդ արվեստագետների աշխատանքների խրախուսմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Կողմերը շեշտել են մունիցիպալ, առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության ակտիվացման և ընդլայնման կարևորությունը: 




Լրահոս