Հայաստանն առայժմ 18-րդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ն կազմել է Fair Play վարկանիշային աղյուսակը, որի երեք հաղթողները Եվրոպայի լիգայի հավելյալ ուղեգրեր կստանան։ Աղյուսակը գլխավորում են Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Հոլանդիան։Քվեարկության հիմք են հանդիսանում ՈւԵՖԱ-ի պաշտոնական պատվիրակների գնահատականները՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են գեղեցիկ ֆուտբոլի հանդեպ հակումը, մրցակցի և մրցավարի նկատմամբ հարգանքը, հանդիսատեսի եւ թիմի ներկայացուցիչների պահվածքը, ինպես նաեւ դեղին ու կարմիր քարտերը։Հայաստանը 2011թ. մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը 38 հանդիպումներում 7.948 վարկանիշով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում է Նորվեգիան (8.367), երկրորդ տեղում հայտնվել է Ֆինլանդիան (8.282), իսկ երրորդը Հոլանդիան է (8.173)։




Լրահոս