Վրաստանի ԱԺ փոխխոսնակի հայտարարությունն անհեթեթություն է. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուան իրականությունից դուրս և անհեթե հայտարարություն է արել` ասելով, թե Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն ԼՂ հարակից տարածքները, քանի որ «դրանք իրենց հողերն են””։ “Ի գիտություն Տոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել””,– Շարմազանովն ասել է այսօր տարծած հայտարարությունում։ “”Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե՛ հայերը, թե՛ վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա: Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»- ասել է Շարմազանովը:  




Լրահոս