Դպրոցականը դանակահարել է համադասարանցուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Լոռու մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները  հունվարի 17-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ երեկ՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 20 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի սովորողներ 15-ամյա Էրիկ Հարությունյանի, որը սովորում է 9-րդ դասարանում, և 15-ամյա Հայկ Ղարագյոզյանի միջև։ Ինչօես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վիճաբանության ժամանակ Է. Հարությունյանն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է համադասարանցի Հ. Ղարագյոզյանի աջ ազդրին։ Մարմնական վնասվածք ստացած աշակերտը բուժօգնության չի դիմել։ Ոստիկանությունը նրան տվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Է. Հարությունյանը հանձնվել է ծնողներին։Փաստի առթիվ ոստիկանության Վանաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել




Լրահոս