Կառավարությունը մակնշման պիտակներն անվճար էր տրամադրել, սակայն խմիչքը թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ Հայաստան մոտ տասը միլիոն կոշիկ է ներմուծվում, սակայն Մաքսային միությանն անդամակցելուց հետո հնարավոր կլինի այն արտադրել Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Վերջինս անդրադարձավ երեկ Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արած հայտարարությունը, թե ինքը դրական է գնահատում Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելը, և համոզված է, որ Հայաստանը միաժամանակ կհամագործակցի նաև ԵՄ-ի հետ: Սաֆարյանի խոսքերով` Ֆրանսիայի նախագահի նման հայտարարությունը պետք է արդյունավետ համարել:

«Ինչպե՞ս իմանանք, որ դրսից ներկրված ապրանքները լավն են ու որակով: Դրա համար պետք է ունենանք մերը: Մենք ունենք տարբերակներ՝ ԱԺ-ին ներկայացնելու, որոնք վերաբերում են «Նաիրիտին», «Երևանի ՋԵԿ»-ին: Միշտ խոսում ենք ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործելու մասին: Իսկ դրանք ճիշտ օգտագործելը Մաքսային միություն մտնելու ելակետ կհանդիսանա»,- իր խոսքում նշեց Սաֆարյանը:

Armlur.am-ի հարցին, թե Կառավարության առաջադրած նախագիծը` որոշ ապրանքներ մակնշելու վերաբերյալ, բնականաբար, կհանգեցնի դրանց թանկացման, այնպես, ինչպես նախորդ տարի եղավ որոշ ապրանքների դեպքում, չի՞ հանգեցնի արդյոք ՄՄ-ին անդամակցելուն ընդառաջ ապրանքների թանկացումը արդարացնելուն, Սաֆարյանը պատասխանեց, որ կառավարությունը նախորդ տարի այդ պիտակները տրամադրել է անվճար, իսկ թե ինչու են որոշ ձեռներեցներ թանկացրել գարեջրի, հանքային ջրի և հյութերի գները, պետք է փորձի պարզել որևէ ներքին ստուգումներ անցակացնող օրգան:

«Ցանկացած արտադրող ցանկացած մկիջոցառումից պետք է օգտվի, ինչը կառավարության և նրա ենթակա մարմինների վրա կազդի: Այս ոլորտում նախորդ տարի հայտնաբերել էր ստվերացում: Մակնշվելուց հետո քչացան»,- իր խոսքում նշեց Սաֆարյանը:

Սաֆարյանի համոզմամբ` Մաքսային միությանն անդամակցելով` Հայաստանը հնարավորություն կունենա Ռուսաստանի հետ միասին գիտական գաղափարներն ի կատար ածել:




Լրահոս