Նախագահների պատճառով մետրոյի կայարանը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել: Խոսքն այն մասին է, որ Մարշալ Բաղրամյան կայարանում կանգառ չի կատարվում:

Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, մետրոյի վագոններում Մետրոպոլիտենի աշխատակիցը բարձրախոսի միջոցով տեղեկացնում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով նախագահական նստավայրի դիմաց գտնվող մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանը փակ է:

Մեզ նաև հայտնի դարձավ, որ այս պահին Բաղրամյան 26-ում են Սերժ Սարգսյանը և ժամանած նախագահները: Այդ իսկ պատճառով մետրոյի հիշյալ կայարանը ժամանակավորապես փակ է:




Լրահոս