Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարծում է, թե վերջին մրցաշրջանը հաջող էր իր և թիմի համար:
«Մենք հաջող մրցաշրջան անցկացրինք: Եթե Գերմանիայի գավաթի եզրափակչում հաղթենք «Բորուսիային», այն կարելի է շատ բարեհաջող անվանել:
Բայց այդ խաղում որոշիչ գործոնը չի լինելու ֆուտբոլիստների վարպետությունը: Բոլորս կարողանում ենք ֆուտբոլ խաղալ: Այստեղ կարևոր են քաջությունն ու կիրքը: Մոտիվացիայի պակաս մենք նույնպես չունենք»,- ասել է Ռոբենը: