Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Ֆլիկի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: 54-ամյա մասնագետի նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը.

«Բավարիան» գոհ է Ֆլիկի աշխատանքից։ Նրա ղեկավարությամբ թիմը զարգանում է եւ գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում, ինչը նույնպես դրական է անդրադառնում արդյունքների վրա ։ «Բավարիան» միակ գերմանական ակումբն է, որը մինչեւ հիմա մնացել է բոլոր երեք մրցաշարերում։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա ղեկավարում թիմը:

Նրա մարդկային որակները նույնպես ձգում են ինձ։ «Բավարիան» վստահում է Հանս Ֆլիկին ։ Մենք համոզված ենք, որ շարունակելու ենք հասնել նրա հետ դրված բոլոր նպատակներին»,- ասել է գերմանական ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:

Հավելենք, որ «գերմանական մսաղացը» Ֆլիկի գլխավորությամբ արդեն անպարտելի է 15 խաղ անընդմեջ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս