Սեյրան Օհանյանն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունվարի 18-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք:ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարներ:




Լրահոս