Գորիսում մեքենան ընկել է ձորը. կա երկու զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին, ժամը 23։58-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս –Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ–ում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տուժածներ։Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեռ չպարզված հանգամանքներում ՎԱԶ-2106 մակնիշի 08 ՏՏ 944 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը։Հրշեջ փրկարարների ուժերով ձորից դուրս են բերվել մեքենայի վարորդ, 1972թ. ծնված Գ. Շատունցի և ուղևոր, 1969թ. ծնված Աշխեն Ղազարյանի դիերը, ինչպես նաև մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով 1992թ. ծնված Արամ Գրիգորյանին։Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր։




Լրահոս