ՀԱՐՑ. Եթե ես որեւէ տեղ աշխատում եմ, բայց օրինական գրանցված չեմ, կարո՞ղ եմ գնալ, գրանցվել որպես գործազուրկ ու նպաստ ստանամ: Ո՞նց պիտի բացահայտեն, որ ես այլ տեղ եմ աշխատում:Լյուբա Ավետիսյան, 40 տարեկան, ուսուցչուհիՊԱՏԱՍԽԱՆ. Այո, կարելի է: Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվել կարող են աշխատանք փնտրող անձինք, անկախ զբաղված լինելու հանգամանքից: Անձի թաքնված զբաղված լինելը բացահայտվում է օրենսդրությամբ ամրագրված հետեւյալ քայլերով. գ համաձայն «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` անձը հաշվառվում է Զբաղվածության պետական ծառայության կենտրոններում` աշխատանքի տեղավորման նպատակով, եւ նրան գործազուրկի կարգավիճակ տրվում է այն դեպքում, եթե պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի: գ Եթե իրեն աշխատանքի անցնելու պատրաստակամ ներկայացնող անձը անհարգելի պատճառով վեց ամuվա ընթացքում երեք անգամ Զբաղվածության պետական ծառայության հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն uտանալու համար, կամ երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մաuնագիտական ուuուցման դասընթացներում ընդգրկվելու առաջարկություններից, ապա անձի գործազուրկի կարգավիճակը դադարեցվում է, եւ նա զրկվում է օրենքով գործազուրկի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ` Ցողիկ Բեժանյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ թե որքանով է գործազուրկին առաջարկվող աշխատանքը նրան համապատասխան, որքանով է այն համապատասխանում մարդու ունեցած կրթությանը, աշխատանքային փորձին կամ նախասիրություններին, դա հայրենի օրենսդիրները չեն նախատեսել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ